Հայաստան - Արցախ
Մարտի 3-ին Չարենցաւանում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամները եւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են քաղաքացիների հետ

Մարտի 3-ին «Հայաստան» խմբակցութեան գործընկերների հետ Չարենցաւանում հանդիպել ենք մեր հայրենակիցներին, քննարկել առաջիկայ հնարաւոր զարգացումները, դրանց միասնական ուժերով դիմագրաւելու անհրաժեշտութիւնը, լսել հայրենակիցների տեսակէտները, պատասխանել նրանց յուզող բազմաթիւ հարցերի։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:
«Այս ձեւաչափով հանդիպումները կրելու են պարբերական բնոյթ»,- նշել է նա: