Հայաստան - Արցախ

Թուրքագէտ․ «Ինչպէս ասում են՝ պանթուրքիզմը պոզով-պոչով չի լինում․ միջանցքը առեւտրի համար չէ»

Թուրքիայի փոխարտգործնախարար Եասին Էքրեմ Սերինը երէկ Բաքւում իր ելոյթում խոստովանական ձեւակերպում է տւել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի վարած քաղաքականութեանը: Այս մասին գրել է պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեանը:

««Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կարեւոր դեր կը խաղայ թուրքական աշխարհի ստեղծման համար»։

Պանթուրքիզմը պոզով-պոչով չի լինում։ Միջանցքը առեւտրի համար չէ, միջանցքը Թուրքիայի հնարաւորութիւնն է իրականացնել թուրքախօս աշխարհի հետ անխոչընդոտ կապ ապահովելու իր վաղեմի ծրագիրը։

Քարտէզում՝ թուրքական աշխարհը ըստ Թուրքիայում տարածւած պատկերացման, որը կիսում են բոլորը՝ սովորական մարդկանցից մինչեւ քաղաքական վերնախաւի ճնշող մեծամասնութիւնը»,- գրել է նա։

Yerkir.am

Related Articles

Back to top button