Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծւած իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միաւորել

3 տասնեակ ուժերի մասնակցութեամբ քննարկել ենք ստեղծւած իրավիճակը:

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցութիւնից յետոյ, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

«Գրեթէ բոլոր քաղաքական ուժերը կիսում են այն տեսակէտը, որ երկիրը ծանր ճգնաժամի առջեւ է, ՀՀ իշխանութիւններն ի վիճակի չեն եւ չեն պաշտպանում Հայաստանի շահը, Արցախը գտնւում է ծայրայեղ ծանր վիճակում, եւ անհրաժեշտ են շատ կոնկրետ քայլեր ու գործողութիւններ։

Բացառիկ համախմբում կար ու խոր գիտակցում, որ ստեղծւած իրավիճակում անհրաժեշտ է ողջ ընդդիմադիր դաշտը միաւորել կոնկրետ քայլերի, գործողութիւնների շուրջ, եւ մարդկանց կոնկրետ ուղի ու ճանապարհ ցոյց տալ»,- ասաց նա։

Սաղաթէլեանի խօսքով՝ ճանապարհային քարտէզ են մշակել, որի վերաբերեալ աւելի ուշ մանրամասներ կը յայտնեն՝ այն բանից յետոյ երբ բոլոր քաղաքական ուժերն իրենց խորհուրդներում արագ քննարկումներ կանցկացնեն ու իրենց վերջնական տեսակէտները կը յայտնեն։

Նշենք, որ աւելի վաղ Իշխան Սաղաթէլեանը յայտարարել էր, որ բոլոր քաղաքական ուժերին հրաւիրում է ՀՅԴ ԳՄ գրասենեակ՝ ստեղծւած ճգնաժամի յաղթահարման ճանապարհային քարտէզի քննարկման եւ լուծումներ գտնելու նպատակով:

Առնչւող Յօդւածներ

Back to top button