Հայաստան - Արցախ
«Ադրբեջանը նպատակ ունի ցոյց տալ, որ արեւմուտքի ներգրաււածութիւնը բերում է ագրեսիաների եւ լարւածութեան». Տաթեւիկ Հայրապետեան
Ակնյայտ է, որ Բրիւսէլում տեղի ունեցած հանդիպումից յետոյ Ադրբեջանը ամէն քայլ ձեռնարկելու է սահմանային լարւածութիւնը մեծացնելու եւ հնարաւոր ագրեսիւ քայլերի գնալու նպատակով։ Այս մասին գրել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը:
«Այս գործողութիւնները կարող են մի կողմից որպէս «ծառայութիւն» մատուցւել Մոսկւային, միւս կողմից՝ հարցականի տակ դնել արեւմուտքի հեղինակութիւնը տարածաշրջանում:
Ադրբեջանը նպատակ ունի ցոյց տալ, որ արեւմուտքի ներգրաււածութիւնը բերում է ագրեսիաների եւ լարւածութեան։ Հէնց այդ նպատակով էլ սրում է սահմանային իրավիճակը:
Սա ճիշտ այն պահն է, որ արեւմուտքը ցոյց տայ իր յստակ քաղաքականութիւնը եւ զսպման մեխանիզմները Ադրբեջանին հնարաւոր ագրեսիւ գործողութիւններից յետ մղելու հարցում»: