Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Դաւաճանական լակոտակրատիա, խուլիգանապետութիւն, տգէտների հաւաքածու»

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադաձել է նախօրէին ՔՊ-ական պատգամաւոր Յակոբ Ասլանեանին «հակահայ վիժւածք» անւանելու համար ձերբակալւած Սամուէլ Վարդանեանին ծեծի ու խոշտանգման ենթարկելու փաստին։

«Դաւաճանական լակոտակրատիա, ուլիգանապետութիւն, տգէտների հաւաքածու։

Սեւազգեստ անձինք, ոստիկանական մեքենայից իջեցնում են, ծեծի ենթարկում, խոշտանգում եւ նւաստացնում  արդէն ձեռնաշղթայւած  ՀՀ քաղաքացուն՝ Սամուէլ Վարդանեանին։

Ինֆուզորիայի բացակայ ուղեղով ոստիկանները մեկնաբանում են, թէ իրենք միզելու համար այդ պահին իջել էին մեքենայից։

Ի՜նչ նողկալի էք դուք, չմարդ ու ստոր, քստմնելի մարդուկներ..

Ձեռնաշղթայւած մարդուն, 44-օրեայ պատերազմի մասնակցին, ՀՀ քաղաքացուն  նւաստացնել, խոշտանգել:

Բայց ինչո՞ւ եմ զարմանում՝ Ալէն Սիմոնեանի հրահանգով թիկազօրը ոլորում է քաղաքացու ձեռքերն ու նա թքում է քաղաքացու վրայ՝ մնալով անպատիժ։

Աժ պատգամաւորը հրապարակային, տեսախցիկների առջեւ սպառնում է լեզու կտրել եւ ոչ մի պատասխանատւութիւն։

Անձամբ եմ ներկայ եղել ոստիկանութեան կենտրոն բաժանմունքում ոստիկանի կողմից քաղաքացու խոշտանգմանը, ոչ մի հետեւանք. դատախազութիւնը կոյր է եւ խուլ, աւելի շուտ՝ ստրկամտաբար լծւած է նիկոլի ռեժիմի պաշտպանութեանը։

Աւագանու նիստի ժամանակ 9 տոկոսանոց Աւինեանը աւագանու ընդդիմադիր  անդամին ասում է՝ «մի հաչա», ու մարսելու է. զրօ պատասխանատւութիւն։

Իհարկէ, այս ամէնը սեփական հիստերիայի արդիւնքն է, գիտեն, որ ՔՊ վարկանիշը ցեխաջրի մակարդակի է, երկրում քաոս է, յուսահատութիւն, պատերազմի ստւերը Հայաստանի վրայ…

Այս ամենաթողութիւնը նիկոլական ձեռագիր է, ուղիղ հրահանգ…

Այսպէս են սպանում պետութիւնը…

Այսօր ոստիկանութեան օրն էր։ Ոստիկանութեան ձեռագիրն ու աշխատաոճը օսմանեան էր…

Փորձէք ձեր մէջ արթացնել մարդուն եւ յիշել, որ Նիկոլից յետոյ կեանք կայ։

Սիրելի քաղաքացիներ, մի հանդուրժէք, թոյլ մի տւէք, ընդւզէք, մի օր, մի օր անպայման այս աղէտը մտնելու է քո կեանք։

Սա հէնց պետութիւնը բանդա, հանցախումբ դարձնելու ճանապարհն է»,- գրել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button