Հայաստան - Արցախ

Կեանք՝ մահից յետոյ

Սպիտակի երկրաշարժ. 35-ամեակ

Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթեւ լինէր, յետոյ էլի խմեցինք, որովհետեւ լացը պիտի լինէր երկար, յետոյ ձիւն եկաւ մի ջահէլ կնոջ հետ, բոլորովին մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս գերեզմանափոս փորել իր ընտանիքի՝ ամուսնու եւ երեխաների համար, ինքը, հասկանալի է, չէր կարող՝ ի՜նչ կնոջ գործ է գերեզմանափոս փորելը: Ձմռան սկզբին, երբ հողը քարացել է մեր սրտերի պէս, եւ ոչ օղին է օգնում, եւ ոչ էլ դուդուկը:

 – Չէ, -յանկարծ ասաց կինը,- մի փոսը հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխէքս փոքր են, թո՛ղ հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխայ են,չվախենան յանկարծ…

…Ու ձիւնը թէեւ կտրւել էր վաղուց, բայց կինը շարունակում էր ճերմակել… իսկ մենք, սեւացած սրտերով կանգնել էինք նրա կողքին եւ առանց ամաչելու բարձրաձայն լալիս էինք մեր լացը, որը պիտի շատ երկար լինէր…

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Related Articles

Back to top button