Իշխանական նաւը երերում է

Որքան էլ ՔՊ-ն ձեւացնի, թէե այս շարժումը չի սպառնում իշխանութիւններին, որ փողոց դուրս եկածներն ինչ-որ քաղաքական շահեր են սպասարկում, համաժողովրդական չէ պայքարը եւ այլն, թիմի ներսից ստացւող ինֆորմացիան հակառակի մասին է խօսում՝ ցոյց տալով, որ իշխանական նաւը երերում է, եթէ չասենք՝ ճաքեր է տւել։ Այդ մասին են վկայում կուսակցական «չաթերից» արտահոսքերը, որոնցից տեղեկանում ենք, օրինակ, որ պատգամաւոր Լուլուն առարկում է վերեւից իջած հրահանգին, թե Նիկոլ Փաշինեանի լուսանկարը տեղադրելու փոխարէն աւելի կրեատիւ պատասխան տանք «սրբազան պայքարին»։
Երէկ տեղեկացանք, որ ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի եւ տելեգրամեան «չաթերի» խօսակցութիւնները, որ խուսափեն այլ արտահոսքերից եւ բացայայտումներից։ Ի դէպ, վերեւներից ՔՊ-ականներին յանձնարարւել է առաջ տանել քարոզչական այն թէզը, թէ շարժումը մարում է, դրա ապացոյցն է սրբազանի կողմից իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին յայտարարութիւնը, այլապէս հրապարակով կը ստիպէին, որ Փաշինեանը հրաժարական գրեր։
«Հրապարակ»