Հայաստան - Արցախ
Իշխանութիւնը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից
Երէկ Օպերայում EBRD տարեկան համաժողովն էր, որին մասնակցում էր նաեւ Դանիայից վերադարձած Նիկոլ Փաշինեանը, իսկ «Դւին» հիւրանոցում միջազգային ֆորում էր, որին մասնակցում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանը:
ՀՀ իշխանութիւնն այնքան սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից, որ աննախադէպ անվտանգութեան միջոցներ էին ձեռնարկել՝ մեծ թւով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային «Դւին»-ում, Օպերան երկաթեայ արգելապատնէշների մէջ էին առել, փակել էին յարակից փողոցները եւ ներքին զօրքերի հազարաւոր ոստիկաններ էին բերել մարզերից:
Օպերայի գլխին էլ դիպուկահարներ էին կանգնած: Համաժողովի մասնակիցներին թոյլ չեն տւել Օպերայի նախասրահում կանգնել՝ զրուցել, զուգարան գնալուց էլ են հետեւել:
«Հրապարակ»