Հայաստան - Արցախ

Վերջին օրերին Նիկոլ Փաշինեանը աւելի փակ ու զգուշաւոր է դարձել

Քաղաքական վերջին բուռն գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինեանն աւելի փակ ու զգուշաւոր է դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբիւրների փոխանցմամբ՝ այն բանից յետոյ, ինչ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն ակտիւ նոր քաղաքական պրոցեսներ է սկսել, մի կողմից ամենուր անհնազանդութեան ակցիաներ են, միւս կողմից էլ Բագրատ Սրբազանը պարբերաբար հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի, գործիչների ու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ, զուգահեռ այս ամէնին՝ Փաշինեանը որդեգրել է աւելի պասիւ գործելաոճ:

Ինչպէս մեզ իշխանականներն են պատմում, նա առանց այն էլ շատ փակ է եղել, ՔՊ-ականներից՝ հաշւած մարդկանց հետ է շփւել, բայց վերջին օրերին աւելի զգուշաւոր է դարձել, ու ՔՊ-ում չգիտեն՝ ինչ կայ նրա մտքին, ինչ է պատրաստւում անել: Արդեօք կորոշի եւ անակնկալ հրաժարակա՞ն կը տայ, երբ ճնշումը մեծանայ, թիմում չգիտեն, բայց եւ քննարկում են ինչպէս պարպել օրէցօր խորացող դժգոհութիւնը իրենց իշխանութեան նկատմամբ:

Բոլոր հարցումները, իհարկէ, ցոյց էին տալիս մինչ այս, որ Փաշինեանի կառավարութեանն այլեւս չի վստահում հասարակութեան կէսից աւելին, բայց հիմա, նրանք համոզւում են դրանում եւ տեսնում, թէ ինչպէս է հանրութեան դժգոհ հատւածը կոնսոլիդացւում Բագրատ Սրբազանի շուրջ, եւ անգամ կատաղի հակաքարոզչութինը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին։

«Ժողովուրդ»

Related Articles

Back to top button