44-օրեայ պատերազմում զոհւած հերոսի մայր. «Իմ կեանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարաւոր տղաների կեանք»
Մարդիկ՝ իրենց մտածելակերպով, մօտեցումներով, արժէքներով, տարբեր են, մարդիկ կան՝ վախկոտ են։ Երբ մարդը վախենում է, չարժէ նրան մօտենալ, նա աւելի շատ վնաս կը տայ, մարտի դաշտում էլ է այդպէս։
Մեր որդիները նահանջի հրամանին չեն ենթարկւել, այնքան զէնք էլ չեն ունեցել, որ կարողանային տանկերի դէմն առնել, բայց առաջ են գնացել։ Եթէ նրանց հետ վախեցող մարդ լինէր, վատթար վիճակ կը ստեղծւէր։ Զոհերի որոշ ծնողներ պիտի գիտակցեն, որ սխալ են անում, երբ իրենց երեխաների կեանքը ցածր են գնահատում։ Իմ կեանքի նպատակն այն է, որ Նիկոլն օր առաջ հեռանայ։ Արժէքները չեն կարող այդչափ ցածր լինել, պիտի օգնենք, որ շրիշակից ցածր չլինեն, պիտի նրանց բարձր պահենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց 44-օրեայ պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարեանի մայրը՝ Գոհար Դաւթեանը:
«Բոլոր զոհերի ծնողները պիտի գիտակցեն, թէ իրենց երեխաներն ինչ խիզախ են եղել՝ իրենց երիտասարդ կեանքը նւիրելով հայրենիքին։ Որդիս ինձ զգուշացնում էր, որ Նիկոլը երկիրը կործանելու է, յանձնելու։ Չէի կարող պատկերացնել այն չար ուժը, որը կը կործանէր հազարաւոր տղաների կեանքը։ Նրանք յանուն հայրենիքի ելան, յատկապէս՝ կամաւորականները։ Կային նաեւ վախեցողներ, բայց դա մեղադրելու բան չէ։ Զոհերի մայրերով, արդէն չորս տարի է, չենք կարող ծիծաղել, միայն արտասւում ենք, մեր աչքին այլեւս ոչինչ չի երեւում։ Թշնամու հետ չենք կարող բարեկամաբար ապրել, երբ մեր տղաների վիզը կտրել են, աչքերը հանել, մասնատել են։ Ով ցանկանում է, թող դիմի Ալիեւին եւ Ադրբեջանի քաղաքացիութիւն ստանայ, բայց թուրքն այստեղ ոտք չպէտք է դնի։ Առանց այն էլ Արցախում մեր տղաների թափած արեան վրայ թշնամին ոտք է դրել»,- ասաց զոհվածի մայրը:
«Եթէ տգէտ Նիկոլն արդէն Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում ուրանում է մեր զոհերին, ինչի՞ մասին է խօսքը։ Սա ծրագիր է, որը նա իրականացնում է։ Նիկոլը վախկոտ անձնաւորութիւն է, նա վաղուց փախած կը լինէր, եթէ իր տէրերը թոյլ տային։ Բայց նա դեռ գործ ունի անելու։ Նիկոլը Մարտի 1 ու արիւն է սիրում։ 2008-ի մարտի 1-ին այս անբարոն կոչ էր անում մահակներով ոստիկանների ջարդը տալ։ Ո՞ւմ են նրանք անամոթաբար պահում այսօր։ Ոստիկաններն ամէն օր աշխատանքի գնալիս թող նայեն այդ կադրերը։ Նա այդ ոստիկաններին հեշտութեամբ թուրքին կը յանձնի։ Կան ոստիկաններ, որոնք ենիչերի են։ Կան այնպիսիք, որոնք կարծես գալիս են ցուլի կամ արջի հետ մրցակցելու»,- նշեց տիկին Գոհարը:
Հերոսածին մօր պնդմամբ՝ Նիկոլը հազարաւոր տղաների զոհաբերեց, քանի որ, եթէ նրանց խոստովանէր, որ Արցախը յանձնելու է, այդ տղաները կը դիմադրէին. «Իբր կռւող տղաներ էին զանգում, պաշտպանում էին Նիկոլին։ Մեր թշնամիներին պէտք է, որ անորակ ու անգէտ հասարակութիւն ունենանք։ Անգէտ մարդկանց կարելի է հեշտութեամբ ղեկավարել։ Մեզ մեր հայրենասիրութիւնը պիտի ուղղութիւն ցոյց տայ, մեր որդիները պիտի օրինակ լինեն։ Նրանք նահանջի հրամանին չենթարկւեցին, անգամ զէնքը կորցնելուց յետոյ ձեռնամարտի մէջ մտան։ Թող քիչ լինենք, բայց ուժեղ ու որակեալ, թիկունքից մեզ չխփեն։ Սրանք պիտի պատժւեն։ Եթէ Տէր-Պետրոսեանի օրօք Արցախը ճանաչէինք ՀՀ կազմում, այս ամէնը չէր լինի։ Սա ի սկզբանէ էր ծրագրւած։ Եւ այս պիղծի ձեռքով իրականացրին այդ ծրագիրը»,- ասաց հերոսի մայր Գոհար Դաւթեանը: