Հայաստան - Արցախ

Մենք մի բռունցք հող ենք՝ մի բռունցք ժողովուրդ

«ԱԼԻՔ» – Բագրատ Սրբազանը նախաձեռնել է համազգային ֆլեշմոբ՝ «Մենք մի բռունցք հող ենք՝ մի բռունցք ժողովուրդ» խորագրով։

«Մի բուռ հող ենք բերել Կիրանցից ոչ թէ յիշատակի, այլ ուժի համար:

Եւ պիտի խառնենք Հայաստանի բոլոր տարածքների հողերը, որպէսզի մենք բոլորս իմանանք, որ մենք մի երկրի զաւակն ենք:

Ես կասէի՝ մի բռունցք ենք:

Ժողովուրդ ջան, մենք սկսում ենք համազգային ֆլեշմոբ «Մենք մի բռունցք հող ենք՝ մի բռունցք ժողովուրդ»:

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենասէրներին՝ միանալ:

1. Նկարահանէք տեսանիւթ, որտեղ դուք մի բուռ հող էք վերցնում եւ հայտարարում՝ «Մի բռունցք հող ենք՝ մի բռունցք ժողովուրդ:

2. Տեղադրէք տեսանիւթը բոլոր սոցիալական ցանցերում եւ կոչ արէք բոլորին միանալ:

Ցոյց տանք բոլորին, որ մենք մի բռունցք ենք:

Մի բռունցք հող՝

Մի բռունցք ժողովուրդ»,- հրապարակւած տեսանիւթում ասել է Սրբազանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button