Արա Պօղոսեան. «Ամէն անգամ Փաշինեանը շոկի է ենթարկում բոլորին՝ կատարելով թշնամու ամենաաներեւակայելի պահանջները»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանն ամէն անգամ այնպիսի պայմաններ է դնում Հայաստանի առաջ, որ վստահ է, թէ որեւէ նոռմալ իշխանութիւն երբեք նման պայմաններ չի ընդունի։ Սակայն ամէն անգամ Փաշինեանը շոկի է ենթարկում բոլորին` կատարելով թշնամու ամենաաներեւակայելի պահանջները։
Իսկ եթէ աւելի լուրջ, ապա Ադրբեջանը նոր ու աւելի սուր պայմաններ է առաջ բերելու, եւ վստահ է լինելու, որ Փաշինեանը ընդունելու է ի վերջոյ, որովհետեւ վերջինիս գործողութիւնների յետագիծը հէնց այդ մասին է. «Քանի որ մեր առաջարկները Ադրբեջանը չի ընդունում, ուրեմն մենք կընդունենք իր ամենաէկզոտիկ պահանջները»: Սա է որեւէ սկզբունք, «կարմիր գծեր» չունեցող իշխանութեան կենսափիլիսոփայութիւնը, եւ այդ մասին գիտեն դրսում, ու նրանք էլ չեն կանգնելու, քանի դեռ վստահ են, որ Հայաստանում ունեն մի իշխանութիւնը, որ մի քիչ ճնշում զգալուց յետոյ զիջելու է մինչեւ վերջ»։