Հայաստան - Արցախ
Իշխան Սաղաթէլեանը՝ Խաչատուր Սուքիասեանին. «Անկյայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մէջ է»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամաւոր, գործարար Խաչատուր Սուքիասեանը ԱԺ ամբիոնից ելոյթ ունենալով՝ դիմել է ընդդիմադիր պատգամաւորներին՝ սպառնալով, որ իր բառերով ասած, եթէ իրենց չափը չճանաչեն, ապա նրանց կը բանտարկեն, կը սպանեն, կունեզրկեն։
Yerevan.Today-ը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանին դիմեց՝ ՔՊ-ականի սպառնալիքների վերաբերեալ մեկնաբանութիւն ստանալու։
«Անկյայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մէջ է: Բայց, հաշւի առնելով Խաչատուր Սուքիասեանի անցեալը եւ տեսակը՝ վստահեցնում եմ ձեզ, որ նա առաջինն է լքելու Նիկոլի խորտակւող նաւը։ Իսկ արդեօ՞ք դա կերաշխաւորի նրա «բոմժ» չդառնալու ապագան, այդ հարցում վստահ չեմ»,- ասել է Սաղաթէլեանը։