Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է արցախցի ծնողների հետ
«ԱԼԻՔ» – 2024 թ. օգոստոսի 5-12-ը Արցախի թեմը Գուգարաց թեմի հետ կազմակերպել էր ճամբար, որին մասնակցել են շուրջ 100 արցախցի երեխաներ:
Օգոստոսի 12-ին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը հանդիպում է ունեցել Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարին մասնակցած երեխաների ծնողների հետ:
Ինչպէս տեղեկացնում են Արցախի թեմից, հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը իր օրհնութիւնն է բերել ներկաներին եւ վստահեցրել, որ ինչպէս նախկինում, այսօր նոյնպէս Եկեղեցին` Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ, կանգնած է արցախահայութեան կողքին:
Հանդիպմանը ներկայ էր նաեւ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տէր Գրիգոր վարդապետ Խաչատրեանը, ում անմիջական ջանքերով հնարաւոր դարձաւ ճամբարի կազմակերպումը: Հայր Սուրբն իր խօսքում նշել է, որ ֆրանսահայերն ամէն ջանք գործադրում են, որ այս դժւարին իրավիճակում հնարաւորինս թեթեւացնեն արցախահայութեան հոգսերը: