Հայաստան - Արցախ
Մարիա Զախարովան արձագանգել է Ալէն Սիմոնեանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու մասին յայտարարութեանը
«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սոցցանցերի իր հարթակներում արձագանգել է ՀՀ ԱԺ խօսնակ Ալէն Սիմոնեանի՝ Հայ Առաքելական Եկեղեցին հարկելու մասին նախօրէին ՀՀ ԱԺ ամբիոնից կատարած յայտարարութեանը:
«Սիմոնեանը մայիսի 21 ասել էր, որ «եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք այն հարկային պարտաւորութիւնները, որ բոլորի համար առկայ են, Եկեղեցու հանդէպ ինչո՞ւ չի կիրառւում»։
Միաժամանակ Գերագոյն ռադայում (Ուկրաինա) «Եւրոպական համերաշխութիւն» խմբակցութիւնը եւ Պեոտր Պորոշենկօն պահանջում են նորից օրակարգ մտցնել կանոնական ուկրաինական Ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։ Ինչո՞ւ նրանք, ում սկսում են ղեկավարել արեւմտականները, բառիս բուն իմաստով սատանայանում են»,- գրել է Զախարովան: