Կարէն Վրթանէսեան. «Նորից պէտք է սկսել «դժւար փոխզիջումների» նոր փուլ, որով խաղաղութեան որեւէ երաշխիք էլի չի տրւելու»
«ԱԼԻՔ» – Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը նոյնպէս անդրադարձել է «Բարդ փոխզիջումների» անհրաժեշտութեան մասին ԱՄՆ պետդեպի խօսնակի յայտարարութեանը.
«ԱՄՆ պետդեպարտամենտի խօսնակ Միլլէրը՝ հայ-ադրբեջանական ենթադրեալ պայմանագրի մասին, յուլիսի 15-ին.
«Մենք, իսկապէս, կարծում ենք, որ համաձայնութիւնը հնարաւոր է, բայց դա երկու կողմերից պահանջում է կատարել որոշ բարդ ընտրութիւններ եւ դժւար փոխզիջումներ»:
«Դիւանագէտներից» թարգմանած՝ սա նշանակում է, որ մինչ այս արւած բոլոր միակողմանի զիջումները հեչ, ու նորից պէտք է սկսել «բարդ ընտրութիւնների եւ դժւար փոխզիջումների» նոր փուլ, որով խաղաղութեան որեւէ երաշխիք էլի չի տրւելու («կարծում ենք … հնարաւոր է»):
Բնականաբար «փոխզիջում» կոչածն էլ միայն Հայաստանի մասին է։
Ամէն անգամ՝ «GPS-ով սահման գծելուց» սկսած, Կիրանցի ճանապարհը յանձնելով վերջացրած, «յանկարծ» պարզւում է, որ նախորդ բոլոր զիջումները հեչ, պէտք է «նորից» սկսել։
Ու ամէն անգամ՝ ինչպէս առաջին անգսմ…»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա։