Հայաստան - Արցախ
360 բնակչութիւն ունեցող կիրանցեցինից առնւազն 3 տասնեակը մի քանի անգամ կանչւել է քննչական կոմիտէ հարցաքննութեան
«ԱԼԻՔ» – Կիրանցի բնակիչներին տարբեր քրէական գործերով կանչում են քննչական կոմիտէ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանեանը:
«Էկել մարդկանց ձեռիքց իրենց հողը, տունը, այգին խլել տւել են Ադրբեջանին, հիմա էլ տարբեր քրէական գործերով կանչում են քննչական կոմիտէ: Այդ թւում եւ անչափահասների: Թէ բա վիրաւորել հայհոյել եք պաշտօնեաների:
360 բնակչութիւն ունեցող կիրանցեցինից առնւազն 3 տասնեակը մի քանի անգամ կանչւել է քննչական կոմիտէ հարցաքննության»,- գրել է նա: