Հայաստան - Արցախ

Հերմոնի վանք վանական համալիրի տարածքում պեղումների ժամանակ գտնւել են խաչքարերի, արձանագիր սրբատաշ բեկորների կտորներ

Յուլիսի 18-ից հետախուզական պեղումներ են մեկնարկել  ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի ձորալանջին գտնւող Հերմոնի վանք վանական համալիրի տարածքում։ Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշաւախումբը (արշաւախմբի պետ՝ Մերի Սաֆարեան)։

ՊՈԱԿ-ից յայտնում են, որ աշխատանքներն ընթանում են 16-17-րդ դդ. կառուցւած Ս. Գրիգոր Լուսաւորիչ կիսաւէր եկեղեցու արեւելեան հատւածում։

Քարահողային լիցքի մաքրման արդիւնքում արդէն իսկ գտնւել են խաչքարերի, արձանագիր սրբատաշ բեկորներ, ծածկասալերի կտորներ։

Պեղումներն ընթացքի մէջ են՝ նորանոր բացայայտումների ակնկալիքով։

Panorama.am

Related Articles

Back to top button