Բանակում-սեմինար՝ նւիրւած Լիզբոն 5-ի գործողութեան 41-ամեակին
Յուլիսի 27-28-ը ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր երկօրեայ բանակում-սեմինար՝ նւիրւած Լիզբոն 5-ի գործողութեան 41-ամեակին, որին մասնակցում էին նաեւ ՀՅԴ Արցախի քոյր եւ ուղեկից միութիւնների անդամները։
Բանակումի 5 խմբերը կրում էին Լիզբոն 5-ի տղաների՝ Վաչէի, Արայի, Սիմոնի, Սեդրակի,Սարգիսի անունները։
Բանակումը սկսւել է ինտելեկտուալ խաղով, որտեղ խմբերը ստուգել են իրենց գիտելիքները՝ Հայ գրականութեան, Հայոց պատմութեան, Աշխարհագրութեան եւ Սպորտի ոլորտներում։
Բանակումի ընթացքում արցախցի երիտասարդների համար դասախօսութիւններով հանդէս է եկել պ.գ.թ., դոկտոր-պրոֆեսոր ընկեր Կարէն Խանլարեանը՝ ներկայացնելով ՀՅԴ զինեալ պայքարը:
ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճիւղի ատենապետ ընկեր Արմոնդ Թահմասեանը՝ ներկայացնելով դաշնակցական երիտասարդի տիպարն ու նրան յուզող խնդիրները, ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, պատմաբան ընկեր Լեռնիկ Յովհաննիսեանը՝ ներկայացնելով Խանասորի արշաւանքը, Արցախի ԿԿ անդամ ընկեր Մհեր Աւետիսեանը՝ ներկայացնելով 3 կուսակցութիւնների ծնունդը։
Բանակումի մասնակից երիտասարդներին յուզող խնդիրների մասին հիւրընկալւել եւ նրանց հետ զրուցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ ընկեր Արա Պուլուզեանը։ Նա երիտասարդներին վստահեցրել է, որ ՀՅԴ կառոյցները իրենց ողջ ներուժով նեցուկ են արցախահայ երիտասարդներին։
Բանակումի մասնակիցներն իրենց ազատ ժամանակն անց են կացրել խարոյկի շուրջ՝ ազգային երգ ու պարով։