Հայաստան - Արցախ
Օգոստոսի 24-ը Արցախի հերոս, Աշոտ Ղուլեանի՝ Բեկորի յիշատակի օրն է

Օգոստոսի 24-ը Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ անդամ Աշոտ Ղուլեանի՝ Բեկորի յիշատակի օրն է։
1992 թւականի օգոստոսի 24-ին Դրմբոնի ազատագրման համար մարտը վերջինն էր Բեկորի համար։
Աշոտ Ղուլեանը ժամանակին ասել էր. «Եթէ Ղարաբաղը կործանւի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանւելու։ Քաղաքականութիւնն ամենասարսափելի գիշատիչն է»։ Ճիշտ էր նա, Ղարաբաղը կործանւեց մի խումբ անհայրենիք պատահականութիւնների խարդաւանքների արդիւնքում։
Մեր ուղեցոյցը, սակայն, պէտք է լինի նրա այս խօսքը. «ՂԱՐԱԲԱՂԸ ԼՈԿ ՍԿԻԶԲՆ Է, ՎԵՐՋԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։