Հայաստան - Արցախ

Ճանաչենք Հայոց աշխարհը

Բրգաձեւ ժայռերը հանդիպում են Սիւնիքի մարզի Գորիս քաղաքում եւ յիշեցնում են Հին Գորիսը:

Հիմնականում, բրգաձեւ ժայռերը առաջանում են ժամանակաւոր ջրհոսքերի գործունեութիւնից, փուխր ապարների քայքայման շնորհիւ։

Այս բնական ոչ մեծ գոյացումները յաճախ հանդիպում են հրաբխածին բեկորային ապարների եւ հովիտների զառիթափ լանջերին։

Ամէն ժայռի կրծքում կայ սեւ, ընդարձակ անձաւ, որտեղ 3000 տարի շարունակ սերունդներ են ապրել:

Հին Գորիսում գորիսեցին կառուցել ու սերունդներին է թողել պատմաճարտարապետական մի շարք կոթողներ, որոնցից նշանաւոր է ժայռափոր թատրոնը, որին մասնագէտները վերագրում են 3000 տարւայ վաղեմութիւն:

Այստեղ են նաեւ Անդուրի, Կարմիր վանքերը, վիմափոր եկեղեցին, Ձիթհանը, Սբ. Մարտիրոս կիսավիմափոր մատուռը, Մելիք Օհանի բնակարանն ու նրանցից վերեւ գտնւող բերդը, ամրոցը, Խաչին աղբիւրը եւ այլն, որոնք կառուցւել են V-XVI դդ.:

Կան նաեւ մելիքական տների գերեզմանոցներր, որոնք Հին Գորիսի բազմադարեան գոյութեան վկայագրերն են:

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button