Վարուժան Գեղամեան. «Ֆրանսիայից Ադրբեջանին 155 միլիոն դոլարի ապրանք, մեզ՝ մի քանի հատ վիլիս»
Թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Վարուժան Գեղամեանը տելեգրամի իր ալիքում գրել է.
«Երկու ֆրանսիացի դիւանագէտներ վտարւել են Ադրբեջանից։
Այս լուրը եւ իբր թէ առկայ Ադրբեջան-Ֆրանսիա լարւածութիւնը ոչ մի էական բան չի նշանակում։
Մեր տարածաշրջանում Արեւմուտքի եւ մասնաւորապէս ԵՄ ու Ֆրանսիայի համար Ադրբեջանն աւելի կարեւոր է, քան Հայաստանը։
Սա է պատճառը, որ Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառում երկակի նշանակութեան ապրանքներ, որոնք Ադրբեջանն օգտագործում է ռազմական նշանակութեամբ։ Օրինակ՝ 2022 թ. միայն պաշտօնական տւեալներով Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառել աւելի քան 155 միլիոն դոլարի մթերք, որոնք օգտագործւել են ռազմական ուղղաթիռների համար։
Դէ իսկ մեզ՝ միայն գեղեցիկ խօսքեր եւ մի քանի հատ վիլիս։
Սա էլ վերոնշեալ 155 մլն. դոլարի պարունակութիւնը՝ ուղղաթիռներ, օդանաւեր եւ այլն»։