Հայաստան - Արցախ

Ընդդէմ Իշխան Սաղաթէլեանի գործով Երեւանի քաղաքապետը պարտւել է Վերաքննիչ դատարանում

«ԱԼԻՔ» – Ընդդէմ Իշխան Սաղաթէլեանի գործով Երեւանի քաղաքապետը պարտւեց Վերաքննիչ դատարանում եւս: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ տեղեկացրել է իրաւաբան Վահէ Գրիգորեանը:

«2022 թւականին տեղի ունեցած «Դիմադրութեան» շարժման բողոքի ակցիաների եւ շտապ հաւաքների անցկացման փաստը հիմք ընդունելով՝ Երեւանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդէմ Իշխան Սաղաթէլեանի՝ պահանջելով որպէս կազմակերպիչ նրան տուգանել մինչեւ 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ՝ մինչեւ 1 մլն. 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթէլեանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութիւնը սոյն գործերով թէ՛ Վարչական, թէ´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացւում է իմ կողմից:

Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ Մեր պահանջը բաւարարարել էր՝ Երեւանի քաղաքապետի 4 հայցերն ընդդէմ Իշխան Սաղաթէլեանի՝ մերժել:

Չհամակերպւելով՝ Երեւանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023 թ. Երեւանի աւագանու ընտրութիւններից յետոյ բողոքները յետ չէին կանչւել:

Ահա ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը հրապարակել է իր որոշումը (այս գործերի առնչութեամբ Վերաքննիչ Վարչական դատարանի առաջին եզրափակիչ ակտը), որով Երեւանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը եւս մերժւել է, Վարչական դատարանի վճիռը՝ թողնւել անփոփոխ»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա:

Related Articles

Back to top button