Հայաստան - Արցախ

Մայր Տաճարը նոր բրոնզէ խաչ ունի, որը չափային եւ ոճական առումով կրկնում է ապամոնտաժած խաչը

«ԱԼԻՔ» – Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքների արդէն 12 տարին լրացաւ, որից կէսը հետազօտական ուսումնասիրական բազմաբնոյթ եւ նախագծային փուլն էր, երկրորդ փուլում սկսւեցին բուն շինարարական աշխատանքները: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ երէկ՝ սեպտեմբերի 17-ին, Մայր Տաճարում լրագրողների հետ զրոյցում ասել է ճարտարապետ Ամիրան Բադիշեանը:

Նա շեշտել է, որ սկսած հիմնատակերից, վերջացրած Մայր Եկեղեցու խաչով, իրականացւել են ամրակայման բազմաբնոյթ աշխատանքներ:

«Խաչի մասով շահարկումներ եղան: Պէտք է ասեմ՝ Մայր Տաճարի խաչը, որը տեղադրւել էր 17-րդ դարում, համապատասխան արձանագրութիւն գոյութիւն ունէր իր վրայ, իրականացւած էր լատունի բարակ թիթեղներից եւ գտնւում էր խիստ քայքայւած, կարելի է ասել` գոյութիւնը չպաշտպանող վիճակում»,- ասել է նա:

Ճարտարապետի խօսքով՝ թանգարանում խաչը ցուցադրւում է ինչպէս, որ ապամոնտաժւել է, առանց որեւէ միջամտութեան:

«Մեր աշխատանքներն արդէն աւարտւել են, նոր բրոնզաձոյլ խաչը, որը, չասեմ ճիշտ կրկնօրինակն է, բայց ոճական եւ չափային առումով կրկնում է ապամոնտաժած խաչը»,- ասել է նա:

Related Articles

Back to top button