Վարուժան Գեղամեան. «Ամէն բան յուշում է, որ առաջիկայ ամիսներին պատերազմը Ուկրաինայում կարող է դադարել»
«Կարդացի ամերիկեան հեղինակաւոր Foreign Affairs ամսագրի վերջին յօդւածը Ուկրաինայում յաղթանակի ռազմավարութեան փոփոխութեան մասին։
Եթէ հետեւում էք աշխարհաքաղաքական բախման ուկրաինական թատերաբեմին, որը զուգահեռ ընթանում է մեր՝ հարաւկովկասեանին, ապա նկատած կը լինէք, որ վերջին շաբաթներին Արեւմուտքը փորձում է համոզել Ուկրաինային, որ ժամանակն է հրաժարւել ռազմական ճանապարհով Ռուսաստանի դէմ պայքարից, քանի որ այդ պայքարում յաղթելու շանսերը մօտ են զրոյին։ Փոխարէնը առաջարկւում է անցնել քաղաքական-դիւանագիտականի, որը թոյլ կը տայ պահել Ուկրաինայի մնացած մասը։
Այս առաջարկները հնչում են թէ՛ հեղինակաւոր պարբերականների էջերից, թէ՛ նաեւ քաղաքական բարձրաստիճան գործիչների բերանից։ Ամէն բան յուշում է, որ առաջիկայ ամիսներին պատերազմը կարող է դադարել։ Դա կարեւոր է մեզ համար, որովհետեւ մեծ է հաւանականութիւնը, որ դրանից յետոյ աշխարհաքաղաքական բախումների գլխաւոր թատերաբեմը դառնալու է Հարաւային Կովկասը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»։
պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեան