Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Պէտք է ամէն ինչ անենք, որ հայ եկեղեցին միշտ ամուր մնայ»
«ԱԼԻՔ» – Ազգային գաղափարների շուրջ պէտք է համախմբւենք: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:
«Ամէն հայի համար Միւռոնօրհնէքը յատուկ նշանակութիւն ունի՝ որպէս եկեղեցու ամենախորհրդանշական արարողութիւններից մէկը: Հէնց Սրբալոյս միւռոնն է, որ բաշխւում է մեր բոլոր եկեղեցիներին, որ հայ երեխաները նաեւ կնքւեն՝ որպէս Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ: Դրա համար շատ ուրախ եմ, որ այստեղ ներկայ եմ ու միաժամանակ Մայր Տաճարի վերաօծման առիթն է:
Ամէն հայի փափագն է ներկայ գտնւել այստեղ ու ուրախ եմ, որ Վեհափառն այդ հնարաւորութիւնը մեզ ընձեռեց: Մենք ամէն ինչ անելու ենք, որ հայ եկեղեցին միշտ ամուր մնայ ու իր իւրայատուկ տեղն ունենայ մեր ազգային կեանքում:
Ազգային գաղափարների շուրջ պէտք է համախմբւենք, բայց դա սկզբունքների վրայ է հիմնւած, որոնցից ամենակարեւորը ազգային արժէքներն են»,- ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը: