Ազգային ամօթի ու նւաստացման շարունակւող ժամանակը
Լաչինը կը լինի է ԱՊՀ երկրների 2025 թւականի մշակութային մայրաքաղաքը։
Այս մասին հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը։
COP29-ից յետոյ սա հերթական հարթակն է, ուր Ադրբեջանը ձգտելու է «փայլեցնել իր քաղաքակրթական դէմքը», իրեն դիրքաւորելով որպէս «հազարամեակների մշակութային ժառանգութեան իրաւայաջորդ», այդպիսով կրկին հաստատելով իր դոմինանտ ներկայութիւնը Հարաւային Կովկասում։
Սա անում է մի երկիր, ուր հայկակայն մշակութային հետքի վերացումն ու հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ վանդալիզմը դրւած են պաշտօնական, պետական քաղաքականութեան հիմքերի վրայ, մի երկիր, որը զբաղւած է պատմական զեղծարարութեամբ, մի երկիր, որը էթնիկ զտմանը զուգահեռ Արցախի օկուպացւած տարածքներում մշակութային ցեղասպանութիւն է իրականացնում օրը ցերեկով։
Ադրբեջանի ձեռքերը բռնող չկայ. ՀՀ ղեկավարութիւնը՝ խեղճի, պարտւածի ու քաղաքական մուրացկանի բովանդակութեամբ, դիւանագիտական լարախաղացութեամբ/եալանչիութեամբ/ է զբաղւած ու հնարաւոր բոլոր քաղաքական մայրաքաղաքներն ու հարթակները ծառայեցնում է հեծանւաքշութեանը կամ իր գաստրոնոմիական հետաքրքրութիւններին։
Սա քաղաքական, քաղաքակրթական, նաեւ մարդկային չտեսութեան, ազգային շահերի ուրացման, տհասի ու անտեսլականի վարքագիծ է։
ՀՀ-ն /նփ-ն/իր լռութեամբ լեգիտիմացրել եւ շարունակում է լեգիտիմացել Արցախի անեքսիան, էթնիկ զտումն ու մշակութային վանդալիզմը՝ հայկական հետքի ամբողջական վերացումը։
Ու ՀՀ դէ ֆակտօ ղեկավարի ծաղրանկարներն ու մեմերը զարդարում են միջազգային լրահոսը։
Ազգային ամօթի ու պարտութեան շարունակւող ժամանակը…
Յ. Գ. – Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցու խեղւած, մզկիթագմբէթ վերականգնումը…
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր