Հայաստան - Արցախ

«Հայաքւէ» նախաձեռնութիւն. «ՀՀ-ն պարտաւոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որեւէ փաստաթուղթ չստորագրել»

«ԱԼԻՔ» – Հայաստանի Հանրապետութիւնը պարտաւոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որեւէ փաստաթուղթ չստորագրել։ Այս մասին ասւում է «Հայաքւէ» նախաձեռնութեան տարածած հաղորդագրութիւնում:

«Արցախի օկուպացիան ՀՀ իշխանութիւնների կողմից չի արձանագրւել, չի դատապարտւել, ընդհակառակը՝ լեգիտիմացւում է։

Մասնաւորապէս, 2023 թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Նիկոլ Փաշինեանի կողմից ստորագրւած յայտարարութեան մէջ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումը կոնկրետ սահմաններում՝ 86600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաեւ Արցախի Հանրապետութիւնը, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազաւթումը լեգիտիմացնող քայլ է։

ՀՀ Գերագոյն խորհուրդը 1992 թ․ յուլիսի 8-ին ընդունել է որոշում, ըստ որի՝ 1/ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է հետեւողականօրէն սատար կանգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը եւ նրա բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանը, 2/ Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշւած կը լինի Ադրբեջանի կազմում»,- ասւած է տարածւած հաղորդագրութիւնում:

Related Articles

Back to top button