ԻրանՀայաստան - Արցախ
Իրանցի մարզիկը ՀՀ դեսպանութեանն է յանձնել իր մեդալը՝ ի յիշատակ 44-օրեայ պատերազմում զոհւած Արթուր Սուքիասեանի
«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն է այցելել Իրանի Կիոկուշին կարատէի մարզիկ Ահմադ Բաղերին եւ ի յիշատակ 44-օրեայ պատերազմում զոհւած Արթուր Սուքիասեանի՝ դեսպան Արսէն Աւագեանին է յանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նւաճած ոսկէ մեդալը: Այս մասին յայտնում են Իրանում ՀՀ դեսպանութիւնից։
Դեսպան Աւագեանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ յաջողութիւններ եւ խոստացել ստացւած մեդալը փոխանցել Արթուր Սուքիասեանի ընտանիքին: