Հայաստան - Արցախ

Սիրանուշ Սահակեան. «Մենք ունենք տեղեկութիւն Լեւոն Մնացականեանի ողջ լինելու վերաբերեալ»

Արցախի Հանրապետութեան նախկին պաշտօնեաները, ռազմական գործիչները Ադրբեջանի կողմից, ըստ էութեան, ենթարկւում են քաղաքական հետապնդումների։ Այս մասին «Panorama.am»-ի հետ զրոյցում ասաց Մարդու իրաւունքների Եւրոդատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը։

Իրաւաբանը կապի մէջ է Ադրբեջանում անազատութեան մէջ պահւող նախկին պաշտօնեաների ընտանիքների, հարազատների հետ։ Արձագանգելով ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանի մասին սոցցանցերում տարածւած տեղեկութիւններին՝ նա ասաց.

«Մենք ունենք տեղեկութիւն նրա ողջ լինելու վերաբերեալ։ Մենք համադրում ենք, որ նրանք կարողացել են ընտանիքի անդամների հետ կապ հաստատել, միւս կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի հայաստանեան գրասենեակը յայտարարել է, որ այցելել է ղեկավարութեանը, որի թւում է ռազմական ղեկավարութիւնը, չի կատարել որեւէ բացառութիւն։ Նման կառոյցի կողմից յայտարարութեան պայմաններում չենք կարող այլ հետեւութիւն կատարել։ Այցելութիւնը եղել է հոկտեմբերի 20-ին, մեր հետեւութիւնն այն է, որ հոկտեմբերի 20-ին Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսել են նաեւ Լեւոն Մնացականեանին»։

Related Articles

Back to top button