Հայաստան - Արցախ
Ռոբերտ Քոչարեան. «Մենք կը տեսնենք այն բանակը, որն ապահովում է իրական եւ արժանապատիւ խաղաղութիւն»

«ԱԼԻՔ» – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի Հայոց բանակի օրւայ առիթով շնորհաւորական ուղերձ է յղել:
«Յարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ Հայոց բանակի օրւայ առթիւ։
Լիայոյս եմ՝ Հայկական բանակն իր մէջ վերականգնւելու կամք եւ ուժ կը գտնի, եւ մենք կը տեսնենք այն բանակը, որն ապահովում է իրական եւ արժանապատիւ խաղաղութիւն մեր ժողովրդի համար»,- ասւած է ուղերձում: