Թուրքագէտ. ««Խաղաղութեան պայմանագրի» Ադրբեջանի առաջարկը ներառում է ոչ միայն այս բնակավայրերի՝ թուրքերին յանձնելը, այլեւ Սիւնիքում եւ մի շարք այլ մարզերում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները»

Ադրբեջանի Արտգործնախարարութիւնը նոյեմբերի 7-ին վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպէս կոչւած «անկլաւները»՝ ՀՀ Տաւուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարեւորագոյն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի յանձնել 8 ադրբեջանական գիւղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մէջ են»։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։
«Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է։ Իսկ բոլոր մտքերն ու յոյսերը, որ Ադրբեջանը մեզ դրանց դիմաց որեւէ տարածք է տալու, մեղմ ասած՝ մանկամտութիւն են։
Աւելին ասեմ, որքան հասկանում եմ՝ սեպտեմբերին Բաքւից Երեւան ուղարկւած «խաղաղութեան պայմանագրի» Ադրբեջանի պաշտօնական առաջարկը ներառում է ոչ միայն այս բնակավայրերի՝ թուրքերին յանձնելու ժամկէտները, այլեւ Սիւնիքում եւ մի շարք այլ մարզերում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները»։