Հայաստան - Արցախ
Ադրբեջանի իշխանութիւններն անյայտ անձանցով ակտիւօրէն բնակեցնում են օկուպացւած հայկական Շուշին

Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչութեանը հայրենի հողից վտարելով՝ Ադրբեջանի իշխանութիւնները սկսեցին վերաբնակեցնել այն։
Արդէն յայտարարւել է Լեռնային Ղարաբաղում առաջիկայ տարիներին 140 հազար մարդ վերաբնակեցնելու մտադրութեան մասին։ Թէ ում են Ադրբեջանի իշխանութիւնները մտադիր բնակեցնել Լեռնային Ղարաբաղում, յայտնի է միայն նրանց։ Նկատենք, որ այս թիւը տասնեակ անգամ գերազանցում է խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում ապրածների թիւը։
Ալիեւների զոյգն այսօր այցելել է օկուպացւած հայկական Շուշի։ Այս կապակցութեամբ հաղորդւում է 23 շէնքերից բաղկացած բնակելի համալիրի կառուցման մասին։ Նշւել է, որ բնակելի համալիրում, ընդհանուր առմամբ, շահագործման կը յանձնւի 450 բնակարան։ Զբաղեցումը կը սկսւի 2024 թւականի առաջին եռամսեակում։
«News.am»