Ըստ իշխանութիւնների՝ Արցախի արտադրանքն այլեւս հայկական ծագման չէ
Yerkir.am-ի տեղեկութիւններով՝ ՀՀ Առեւտրաարդիւնաբերական պալատի Հաւաստագրման բաժինն այլեւս չի կարողանում տրամադրել փաստաթուղթ, համաձայն որի՝ Արցախում արտադրւած, ինչպէս նաեւ Արցախում գրանցւած եւ ՀՀ-ում իրենց գործունէութիւնը շարունակող ընկերութիւնների ապրանքներն ունեն հայկական ծագում։
Այս իրողութիւնից ելնելով՝ նշւած արտադրանքն անգամ սուպերմարկետների դարակներից են ստիպում հաւաքել պետական պատկան մարմինները, որպէսզի սուպերմարկետներում չվաճառւի Արցախում եւ արցախեան ընկերութիւնների կողմից արտադրւած ապրանք եւ ստիպում են վերջնիս ծագումնաբանութիւնը փոխել ՀՀ ծագման ապրանքի: Տեղեկացանք նաեւ, որ այդ փոփոխութեան իրականացման ընթացքում շատ կորուստներ են ունենում արցախցի արտադրողները, առ այսօր շատերը չեն կարողանում օգտւել հարկային համակարգից եւ այլն։
Բնականաբար, նշւած ընկերութիւնները խնդիրներ են ունենում նաեւ արտահանման հետ կապւած, քանի որ վերջիններս չեն ստանում արտահանման համար անհրաժեշտ հայկական ծագման սերտիֆիկատը:
Արցախի Հանրապետութիւնը վերջնականապէս կործանել փորձող ՀՀ իշխանութիւնները, բնականաբար, ամէն ինչ անելու են, որպէսզի բոլոր տեղերից ջնջեն Արցախ անունն ու ժխտեն Արցախի հայկական լինելը: Սա ճիշտ այն է, ինչի մասին տասնամեակներ շարունակ երազել են Թուրքիան եւ Ադրբեջանը: