Հայաստան - Արցախ

ԱԶԴ. Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 7-րդ հատորը

Առաջնահերթ կերպով անգլերէնով հրատարակւելուց յետոյ հայերէնով նոյնպէս լոյս է տեսել Արմինէ Տիգրանեանի

«ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ.

պաշտպանութեան մեխանիզմները ժառանգութեան պահպանութեան միջազգային համակարգում»

աշխատութիւնը՝ որպէս «Վէմ» մատենաշարի 7-րդ հատոր։

Խմբագիրներն են հնագէտ-մշակութաբան Համլետ Պետրոսեանը եւ «Վէմ» հանդէսի խմբագիր, պատմագէտ Գէորգ Խուդինեանը։

Աշխատութեան մէջ քննւում են զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան միջազգային համակարգի կիրառման հնարաւորութիւնները՝ Ադրբեջանի կողմից 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ Արցախի հայկական մշակութային ժառանգութեան թիրախաւվորման դէպքերի լուսաբանման միջոցով: Ներկայացւում են զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան միջազգային կանոնակարգերը, իրաւական եւ հումանիտար գործիքները (միջազգային կոնւենցիաներ, հռչակագրեր, բանաձեւեր, կանոնադրութիւններ, սովորութային նորմեր)։

Աշխատութիւնը նախատեսւած է մշակութային ժառանգութեան պահպանութեամբ զբաղւող մասնագէտների, պետական կառոյցների, գիտական հաստատութիւնների, ուսանողների եւ արցախահայութեան մշակութային ժառանգութեան պաշտպանութեամբ ու պահպանութեամբ մտահոգ ընթերցողների համար։

«Վէմ» հանդէսի խմբագրութիւն

Related Articles

Back to top button