Տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի Պատանեկան միութեան առաջին ընկերային ձեռնարկը Երեւանում
ՀՅԴ «Արամ Մանուկեան» երիտասարդական կենտրոնում այսօր արցախեան մթնոլորտ էր տիրում, քանի որ տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի Պատանեկան միութեան առաջին ընկերային ձեռնարկը, որին մասնակցում էին աւելի քան 50 պատանիներ Արցախի տարբեր շրջաններից։
Ծրագրի ընթացքում պատանիները հնարաւորութիւն ունեցան ծանօթանալու միմիանց հետ, խաղալու, երգելու, եւ ճաշակելու արցախեան ուտեստներ։ Ծրագրին մասնակցում էին նաեւ ՀՅԴ Հայաստանի Պատանեկան միութեան մի խումբ անդամներ։
Ծրագրի աւարտն ապահովել է ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի երիտասարդական միութիւնը՝ պատանիներին նւիրելով դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտոյքներ։
Այսպիսով, ստեղծւած նոր պայմաններում ՀՅԴ Արցախի պատանեկան միութիւնը առաջարկում է դառնալ նոր հարթակ՝ արցախցի պատանիներին միաւորելու եւ նրանց համար հարազատ ու անմիջական մթնոլորտ ստեղծելու եւ ստեղծւած իրավիճակից նրանց կտրելու համար։
Արցախի Պատանեկան միութիւն
Arfd.am