ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգային

Ալիեւը փորձում է Հայաստանին զրկել տարանցման հնարաւորութիւններից

Ալիեւը նորից ակտիւացել է եւ սկսել է խօսել, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, սակայն Հայաստանում Իրանի դեսպանն արձագանգեց այս պնդումներին՝ ասելով, որ Իրանը դէմ է միջանցքին եւ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականութեանը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Հայաստան-Իրան համագործակցութեան զարգացման հիմնադրամի ղեկավար Փույեա Հոսէյնին։

«Ալիեւի թիկունքում այլ ուժեր կան, որոնք օգտագործում են նրան տարածաշրջանը մշտական ​​լարւածութեան մէջ պահելու եւ իրական խաղաղութեան հաստատումը բացառելու ցանկութիւնը։ Խօսքը Թուրքիայի, Իսրայէլի եւ այլ երկրների մասին է։

Իրանի միջոցով Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապը Թեհրանին լծակներ է տալիս Անկարայի եւ Բաքւի վրայ: Սա բխում է ե՛ւ Իրանի, ե՛ւ Հայաստանի շահերից։ Սա հէնց այն այլընտրանքն է, որը Թեհրանն առաջարկել է Ադրբեջանին»,- նշել է փորձագէտը։

Նրա խօսքով՝ Բաքուն, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը առաջ տանելով, փորձում է թոյլ չտալ տարանցիկ ճանապարհների բացում Հայաստանով, այլ ցանկանում է, որ դրանք անցնեն միայն Ադրբեջանով։

Առնչւող Յօդւածներ

Back to top button