ԻրանՄիջազգային

Թուրքիան պնդում է, որ Իրանի ՌԾՈՒ-ի կողմից առգրաււած նաւը բեռնւած է եղել իր նաւթով

«ԱԼԻՔ» – Թուրքիայի գլխաւոր նաւթավերամշակման գործարանը՝ Tupras-ը յայտարարել է, որ հինգշաբթի օրն Օմանի ափերի մօտ Իրանի ռազմածովային ուժերի կողմից առգրաււած նաւը բեռնւած է եղել Իրաքից ներկրւած թուրքական հում նաւթով։

Tupras-ը յայտարարութեան մէջ ասել է, որ ռադիոկապը Յունաստանին պատկանող եւ վարձակալւած նաւի հետ կորել է հինգշաբթի օրը՝ Ստամբուլի ժամանակով առաւօտեան ժամը 06:30-ին, Օմանի ափերի մօտ, հաղորդում է Al-Monitor-ը:

Լցանաւը տեղափոխում էր 140 մետրիկ տոննա նաւթ, որը գնւել էր իրաքեան նաւթի պետական ​​SOMO-ից եւ Իրաքի Բասրայից շարժւում էր դէպի Թուրքիայի արեւմտեան Ալիագա նաւահանգիստ։

Յիշեցնենք, որ Սուէզի նեղուցում տեղի ունեցած ապրիլեան խախտումից եւ ԱՄՆ-ի կողմից իրանական նաւթի գողութիւնից յետոյ, դատարանի որոշմամբ եւ նաւահանգիստների եւ նաւագնացութեան կազմակերպութեան հաւանութեամբ, Բանակի ռազմածովային ուժերի կողմից առգրաււել է St. Nicholas վերանւանւած նաւթի լցանաւը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button