Պեսկով. «Հայաստանի հետ յարաբերութիւններում բարդ շրջան ենք ապրում»
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «հիմա մենք բաւականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ յարաբերութիւններում»։
«Այն նոյնիսկ աւելին է, քան եղբայրական, քանի որ այստեղ աւելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եւ, ի դէպ, Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացի հանդիսացող այդ հայերը տնտեսական ակտիւութիւնը մինչեւ հիմա Հայաստանի ընդհանուր բիւջէի շատ մեծ տոկոսն է կազմում։ Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում, խօսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է:
Բայց կովկասեան տարածաշրջանը, ցաւօք, գրաւում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրութիւնը։ Մենք համոզւած ենք, որ այդ ուժերի մասնակցութիւնը պէտք է խիստ սահմանափակւի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունութիւն եւ բարգաւաճում բերել։ Ուստի յուսով ենք, որ Երեւանում մեր յարաբերութիւնների զարգացումը շարունակելու քաղաքական կամք կը դրսեւորւի, եւ մենք յաջողութեամբ կանցնենք այս դժւարին շրջանը», – ասել է Պեսկովը Aif.ru կայքում հրապարակւած հարցազրոյցում։
«Մեդիամաքս»