Ուկրաինային հասցւած հարւածը Ռուսաստանին արժեցել է 200-250 մլն. դոլար
«ԱԼԻՔ» – Յուլիսի 8-ին Ուկրաինայի վրայ Ռուսաստանի զանգւածային հրթիռային յարձակման արժէքը 200-250 միլիոն դոլար է: Այս մասին վկայում են Forbes հանդէսի հաշւարկները։
ՌԴ-ն արձակել է տարբեր տեսակի 38 հրթիռ, եւ Forbes-ի հաշւարկով ընդհանուր հարւածի արժէքը 200-250 միլիոն դոլար է:
Յիշեցենենք, որ յուլիսի 8-ին ի պատասխան Ուկրաինայի՝ ռուսական էներգետիկ եւ տնտեսական օբիեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնութեան զինւած ուժերը հեռահար ճշգրիտ զէնքերով խմբակային հարւած են հասցրել Ուկրաինայի ռազմաարդիւնաբերութեան օբիեկտներին եւ Ուկրաինայի ԶՈՒ աւիացիոն բազաներին։
Հաղորդւել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի ուղղութեամբ արձակել է «Կինժալ» աէրոբալիստիկ, «Իսկանդեր-Մ» բալիստիկ, «X-59/X-69» կառավարվող, ինչպէս նաեւ «X-101», «X-22», «Կալիբր», «Ցիրկոն» թեւաւոր հրթիռներ:
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ Կիեւում, Կիեւի մարզում եւ Դնեպրոպետրովսկի մարզում զոհւել է 31 մարդ, վիրաւորւել՝ 140-ը: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խօսքով՝ Ռուսաստանը թիրախաւորել է աւելի քան 50 քաղաքացիական օբիեկտ, այդ թւում՝ բնակելի շէնքեր, բիզնես կենտրոն եւ երկու բժշկական հաստատութիւն։ Մինչդեռ, ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբիեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածւած հրթիռային հարւածների մասին պաշտօնական Կիեւի յայտարարութիւնները բացարձակապէս չեն համապատասխանում իրականութեանը։
Նշւում է, որ Կիեւից հրապարակւած բազմաթիւ լուսանկարներ եւ տեսանիւթեր յստակ հաստատում են քաղաքի ներսում զենիթահրթիռային համակարգից արձակւած ուկրաինական ՀՕՊ հրթիռի անկման հետեւանքով ոչնչացման փաստը։
Աւելի ուշ, Ուկրաինայի նախագահ Զելինսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի հրթիռային հարւածներին: