ՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանը եւ Չինաստանը վետօ են կիրառել ՄԱԿ-ի ԱԽ-ում իսրայէլա-պաղեստինեան լարւածութեան վերաբերեալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի նկատմամբ

Ռուսաստանը եւ Չինաստանը վետօ են կիրառել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում ԱՄՆ-ի կողմից առաջարկւած բանաձեւի նկատմամբ, որը վերաբերում է Մերձաւոր Արեւելքում ստեղծւած իրավիճակին:

Փաստաթղթին կողմ է քւէարկել 10 երկիր, դէմ՝ Ռուսաստանի Դաշնութիւնը, Չինաստանը եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնները, իսկ 2-ը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը պարունակում է Իսրայէլի վրայ պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման յարձակման դատապարտում, պատանդներին ազատ արձակելու եւ միջազգային մարդասիրական իրաւունքի պահանջներին համապատասխանելու կոչ: Սակայն այն հրադադարի կոչ չի անում, այլ ճանաչում է երկրների ինքնապաշտպանութեան իրաւունքը։

«Tert.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button