Մասկը ասել է, որ ԱՄՆ-ը պէտք է ազատի բրիտանացիներին Սթարմերի բռնակալութիւնից
«ԱԼԻՔ» – Իլոն Մասկը յայտարարել է, որ Միացեալ Նահանգները պէտք է ազատի բրիտանացիներին Միացեալ Թագաւորութեան վարչապետ Քիր Սթարմերի կառավարութեան բռնակալութիւնից:
«Ամերիկան պէտք է ազատի Մեծ Բրիտանիայի ժողովրդին բռնակալ կառավարութիւնից»,- գրել է գործարարը X-ում: Նա այս յայտարարութեանը կցել է հարցում, որի միջանկեալ արդիւնքները ցոյց են տալիս, որ հարցւածների գրեթէ 69%-ը համաձայն է նրա դիրքորոշման հետ։ Մինչ օրս այս քւէարկութեանը մասնակցել է աւելի քան 210 հազար օգտատէր։
Նախկինում Մասկը յայտարարել էր, որ Սթարմերը պէտք է հրաժարական տայ եւ կանգնի դատարանի առաջ, քանի որ Բրիտանիայի վարչապետն իբր մեղսակից է սեռական յանցագործութիւններին, որոնք տասնամեակներ շարունակ իրականացւել են Անգլիայի հիւսիսում անչափահաս աղջիկների նկատմամբ: Խօսքը 80-ականների վերջից – 20-րդ դարի 90-ականների սկզբից մինչեւ ընթացիկ դարի 10-ականների կէսերը Օլդհեմում, Ռոթերհեմում, Ռոչդէյլում, Թելֆորդում եւ մի շարք այլ քաղաքներում երիտասարդ աղջիկների եւ անչափահասների բռնաբարութեան եւ սեռական շահագործման մասին է։