Միջազգային

Լոս Անջելէսում մոլեգնող հրդեհների պատճառով պարէտային ժամ կը յայտարարւի

«ԱԼԻՔ» – Լոս Անջելէսի իշխանութիւններն աշխատում են տարածաշրջանում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով պարետային ժամ սահմանելու ուղղութեամբ: Այդ մասին հաղորդում է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով Շերիֆի դեպարտամենտին։ «Շերիֆն ասել է, որ գործակալութիւնը (Լոս Անջելէսի օկրուգի Շերիֆի գերատեսչութիւն) աշխատում է պարէտային ժամ սահմանելու վրայ, որը կը գործի ժամը 18:00-06:00-ն՝ հրդեհի օջախների երկու գօտիների շուրջ գտնւող կոնկրետ տուժած շրջաններում»,- ասւում է հաղորդագրութեան մէջ: Թերթի տւեալներով՝ խօսքը Փալիսեդսի եւ Իթոնի շրջաններում հրդեհների օջախների գօտիների մասին է։ Լոս Անջելէսի շրջանում տասնեակ հազարաւոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրամաններ են տրւել։ Տարածաշրջանի հրշէջ ծառայութեան ղեկավարը խոստովանել է, որ ռեսուրսները նախատեսւած են մէկ կամ երկու խոշոր հրդեհների դէմ պայքարելու համար: Իրավիճակը բարդացնում են սաստիկ քամիները, որոնց պատճառով ժամանակաւորապէս դադարեցւել են աւիացիայի աշխատանքները, իսկ Փալիսէյդսի շրջանում հրշէջ շիթերը չեն գործել: Այս հրդեհները Լոս Անջելէսի պատմութեան մէջ համարւում են ամենաաւերիչներից: Վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի: Օդերեւութաբանները կանխատեսում են ուժեղ քամիներ եւ յաջորդ շաբաթ տարածաշրջանում հրդեհների վտանգի մեծացում։

Related Articles

Back to top button