Միջազգային

CIA-ը ստեղծել է համաշխարհային առաջնորդների վիրտուալ պատճէնները

«ԱԼԻՔ» – ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութիւնը (CIA) խոստովանել է, որ մշակել է գործիք, որը վերլուծաբաններին թոյլ է տալիս «շփւել» օտարերկրեայ առաջնորդների վիրտուալ տարբերակների հետ՝ փորձելով կանխատեսել, թէ ինչպէս նրանք կարձագանգեն տւեալ իրավիճակին։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է The New York Times-ը։

CIA-ը գաղտնի մշակել է մի հարթակ, որը նման է չաթ-բոտի՝ բացատրում է Naked Science-ը: Այսպիսով, համաշխարհային առաջնորդների «պրոֆիլներ» ստեղծելու փոխարէն՝ հիմնւած հանրութեանը հասանելի տեղեկատւութեան եւ հաւաքագրւած հետախուզութեան վրայ, վերլուծաբաններն այժմ շփւում են մեծ լեզւական մոդելների (LLMs) հետ:

Related Articles

Back to top button