ԻրանՏնտեսական

Իրանը եւս երկու ատոմակայան է կառուցում

«ԱԼԻՔ» – Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան ղեկավարը յայտարարել է, որ էլեկտրակայանների կառուցման համար կը պահանջւի մօտ 7 տարի եւ յոյս յայտնեց, որ մինչեւ 14-րդ շրջանի կառավարութեան (յաջորդ կառավարութեան) աւարտը երկրում կը կառուցւի հազար մեգավատ հզօրութեամբ երկու ատոմակայան։

Parstoday.ir-ի համաձայն՝ կառավարութեան անդամների հետ հանդիպման ժամանակ, Մոհամմադ Էսլամին ասել է. «Նանօ ատոմային էլեկտրակայանների միջազգային ասոցիացիան Իրանի հարաւում գտնւող Բուշեհրի ատոմակայանը ներառել է գնահատման աղիւսակի վերեւում, քանի որ այն շատ լաւ է աշխատել»։

Էսլամին նշել է. «Իրանում առաջին անգամ կիրականացւի գիւղատնտեսական մթերքների ճառագայթում, եւ յոյս ունենք, որ դա դրական կազդի մարդկանց կեանքի վրայ»։

Սննդի եւ գիւղմթերքի ճառագայթումը հնարաւորութիւն է տալիս կանխել դրանց փչացումը, ոչնչացնել սննդի միջոցով փոխանցւող պաթոգէնները, ինչպիսիք են բակտերիաները եւ վերացնել վնասատու միջատների ազդեցութիւնը՝ առանց էականօրէն ազդելու սննդի համի կամ հոտի վրայ:

Related Articles

Back to top button