ԻրանՔաղաքական

Սիստան Բալուչեստանի ահաբեկչական խմբաւորման ահաբեկիչները սպանւել են

«ԱԼԻՔ» – Ներքին գործերի նախարարութեան անվտանգութեան ու կարգապահական հարցերով տեղակալ Սէյէդ Մաջիդ Միրահմադին  անդրադառնալով Չաբահար եւ Ռասք քաղաքներում «Ջէյշ օլ զոլմ» ահաբեկչական խմբաւորման  կատարած  յարձակմանը ասել է, որ այդ յարձակումը հարիւր տոկոսով ձախողւել է:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ այդ մասին նա ընդգծել է, որ սպանւել են 16 ահաբեկիչները եւ բոլոր այն ահաբեկիչները որոնք թաքնւել էին բնակելի մի տան մէջ կատրելապէս շրջափակւել են: Նա նշեց, որ նահատակւել են անվտանգութեան 11 պաշտպաններ:

Սիստան Բալուչեստան նահանգի նահանգապետի անվտանգութեան ու կարգապահական հարցերով տեղակալը ընդգծել է, որ Իրանի զինւած ուժերի անմնացորդ ջանքերի շնորհիւ ահաբեկիչների ձեռքից ազատ են արձակւել այն գերեվարւածները, որոնց ահաբեկիչների գերի էին վերցրել իրենց պատսպարւած բնակելի տան մէջ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button