Հայաստանում Իրանի դեսպանը հանդիպել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի հետ
Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիին հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գէորգ Պապոյեանի հետ: Հանդիպմանը ներկայ են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տէրեանն ու Նարեկ Յովակիմեանը։
َԱրմէնպրեսի հաղորդմամբ՝ քննարկւել են երկու երկրների միջեւ տնտեսական գործակցութեան ընդլայնմանը, առեւտրաշրջանառութեան աւելացմանը, Հայաստանից Իրան եւ հակառակ ուղղութեամբ ապրանքների արտահանման եւ ներմուծման հետ կապւած մի շարք հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել գիւղատնտեսութեան ոլորտում համագործակցութեան ընդլայնման, տնտեսութեան տարբեր ճիւղերում համատեղ արտադրութիւնների կազմակերպման վերաբերեալ։
Անդրադարձ է կատարւել Հայաստանում իրանական ապրանքների առեւտրի կենտրոնի բացմանը։
Գէորգ Պապոյեանը պատրաստակամութիւն է յայտնել նախարարութեան իրաւասութիւնների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։