Միջազգային
«ՌԴ-ն իրեն դրսեւորել է որպէս արդիւնաւէտ միջնորդ Հարաւային Կովկասի համար». Մարիա Զախարովա
ՌԴ-ն իրեն որպէս արդիւնաւէտ միջնորդ է դրսեւորել Հարաւային Կովկասի համար, դա ոչ թէ իրավիճակային լուծում է, այլ հակասութիւնների ներդաշնակեցում՝ յանուն տարածաշրջանում խաղաղութեան. արտաքին քաղաքականութեան ընթացիկ հարցերի վերաբերեալ ճեպազրոյցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եւ այստեղ յայտնւեց Արեւմուտքը։ Չարութիւնից, խանդից, մտավախութիւնից, որ այստեղ կարող է խաղաղութիւն հաստատւել, սկսեց գործել տարածաշրջանի երկրների դէմ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իւրաքանչիւր ինքնիշխան պետութիւն ունի իր տեսլականը, միայն հարցն այն է, որ երբեմն արեւմտեան միջամտութիւնը խախտում է տարածաշրջանում արդէն իսկ ձեռք բերւած ներդաշնակութիւնը»,- նշել է Զախարովան։