ԻրանՀայաստան - Արցախ
Երեւանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջեւ
«ԱԼԻՔ» – Հայաստանի քաղաքացիները յարգանքի տուրք են մատուցել նախօրէին ուղղաթիռի վթարի զոհ դարձած Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի, ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի, ուղեկցող պաշտօնատար անձանց եւ ուղղաթիռի անձնակազմի յիշատակին: Տեղեկացնում է Yerkir.am-ը:
Երէկ՝ Առաւօտից Հայաստանի քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել եւ ծաղկեպսակներ են տեղադրել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան առջեւ, իսկ երեկոյեան տեղի է ունեցել մոմավառութիւն:
Նշենք, որ մայիսի 22-ին դեսպանատանը կը բացւի սգոյ մատեան, իսկ մայիսի 23-ին Երեւանի Կապոյտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենայ հոգեհանգստեան արարողութիւն: