ԻրանՀայաստան - Արցախ
Երեւանի Կապոյտ մզկիթում կայացել է Էբրահիմ Ռէյիսիի եւ նրա ուղեկիցների ոգեկոչման արարողութիւն

«ԱԼԻՔ» – Երեւանի Կապոյտ մզկիթում կայացել է Էբրահիմ Ռէյիսիի, Ամիր Աբդօլլահեանի եւ նրանց ուղեկիցների ոգեկոչման արարողութիւն, որին մասնակցել են հայաստանաբնակ իրանցիներ, հայ պաշտօնեաներ, մշակութային գործիչներ եւ այլոք։
Parstoday.ir-ի համաձայն՝ արարողութեանը ներկայ մշակութային գործիչներ ինչպէս նաեւ ԲՈՒՀ-երի, մշակութային կենտրոնների ու դպրոցների ներկայացուցիչները ցաւակցութիւն են յայտնել Իրանի կառավարութեանն ու ժողովրդին։
Հայաստանում ԻԻՀ դեսպան պարոն Սոբհանին իր ցաւակցական խօսքում անդրադարձել է նահատակներ Ռէյիսիի եւ Ամիր Աբդօլլահեանի անհատականութիւններին ու երկրին մատուցած նրանց ծառայութիւններին։